Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կարեն Վրթանեսյան. Իրենց նպատակը պարզ է՝ ձեզ լռեցնել, ձեզ հետ պահել գործողություններից

Կարեն Վրթանեսյան. Իրենց նպատակը պարզ է՝ ձեզ լռեցնել, ձեզ հետ պահել գործողություններից
27.04.2022 | 07:39

Պետք չի հիմա խորանալ, թե լրատվամիջոցների էջերում որ ակցիայի մասին որ գրառման տակ ինչ քլնգող, հայհոյախառը մեկնաբանություններ կան։
Ավելին՝ մի՛ վախեցեք ձեր մտքերն արտահայտել գրառումներով ու կտեսնեք, թե ինչքան մարդ կա ձեզ կարդացող, որ համակարծիք է, բայց լռում էր՝ վախենալով ֆեյքագրոհներից։
Ագրեսիվ մեկնաբանությունների մեծ մասը գեներացնում են իշխանական շահերը սպասարկող ֆեյքերի ֆաբրիկաները կամ էլ իշխանությունների հետ կապված մարդիկ (վճարովի և անվճար)։


Իրենց նպատակը պարզ է՝ ձեզ լռեցնել, ձեզ հետ պահել գործողություններից, տպավորություն ստեղծել, թե ճիշտը լռելն է, իսկ Արցախը ոչ ոքի պետք չի և այլն, և այլն։
«Էդ դրոշը բա խի՞ Հադրութում չեք դնում» կամ «Սա արդեն որոշված ա, մենք ի՞նչ կարող ենք անել» տիպի ապուշությունները միտումնավոր են գեներացվում և տարածվում են նիկոլական «կիբերասքյարների» ցանցերով։


Մենք մեր ասելիքը պիտի ասենք, անելիքը պիտի անենք՝ առանց այդ վնգստոցների վրա ուշադրություն դարձնելու։

Դիտվել է՝ 9368

Մեկնաբանություններ